Տարոն Մարգարյանն արհամարհել և չի մասնակցել կառավարության նիստին

Տարոն Մարգարյանն արհամարհել և չի մասնակցել կառավարության նիստին

Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանը ոչ միայն չի արձագանքել Դավիթ Հարությունյանի «կանչին»` չի գնացել կառավարություն, ինչպես գրել է մամուլը, այլեւ նախօրեին չի մասնակցել կառավարության նիստին, որի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ոստիկանապետին:



 



Կառավարությունում տարակուսած են թե նիստերի ժամանակ, թե նիստերից դուրս վարչապետի պահվածքով, որովհետեւ եւ Տիգրան Սարգսյանը, եւ նրանից առաջ մյուսները, էլ ավելի՝ Անդրանիկ Մարգարյանը, մշտապես աչքի են ընկել ոչ միայն հավասարակշռվածությամբ, այլեւ էթիկայի դրսեւորմամբ:



 



Կառավարությունում, օրինակ, արարողակարգի պետ Երվանդ Ազարյանի ազատվելն ու նրա նկատմամբ վերաբերմունքն անարդար են համարում, որովհետեւ «պրոտոկոլի» նրբերանգներին տիրապետող նման մեկին գտնելը շատ դժվար է. «Երվանդից առաջ դրսի պատվիրակություններին ընդունել-ճամփելու, վարչապետների արտասահմանյան այցերի կազմակերպման ժամանակ «կիքսերը» շատ էին լինում, իսկ իր ժամանակ ամեն բան «չոտկի» էր»: