Ուրուգվայական կինոն` Երևանում

Ուրուգվայական կինոն` Երևանում

Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության և Արգենտինայի հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Երևանում հունիսի 30-ից հուլիսի 9-ը տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի առաջին ցուցադրությունը:



 



Ցուցադրությունը համադրել է արգենտինահայ կինոգործիչ  Ջեք Պողոսյանը, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:



 



Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որ ներառում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ընտրանի:



 



Ֆիլմերի այս ծրագիրը ոչ միայն միջմշակութային կապերի զարգացման, այլև դերասանների համար նոր հնարավորությունների ստեղծման ու համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակ ունի։ Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով՝ անգլերեն ենթագրերով:



 



Ցուցադրությունները տեղի կունենան «Թումո» կենտրոնում և “The Club”-ում: Մուտքն ազատ է։