Պատմական Կիլիկիայի բերդերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Պատմական Կիլիկիայի բերդերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը, անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղեկատվությանը, գրում է, որ Թուրքիայի տարածքում պատմական 13 վայրեր ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում:



 



Թերթի տեղեկություններով՝ այդ վայրերից երկուսը Կիլիկիայի թագավորության հուշարձաններ են՝ Ադանայի մերձակայքի Անավարզա (Անարզաբա) ամրոցը և Մերսինի Քըզ Գալեսին (Կորիկոս)։ Սրանք Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանից են մեզ հասել, սակայն թուրքական նախարարության լուսաբանման մեջ այդ մասին որևէ նշում չկա: