ՕԵԿ-ը ամեն կերպ փորձում է լցնել ընդդիմության ազատված դաշտը

ՕԵԿ-ը ամեն կերպ փորձում է լցնել ընդդիմության ազատված դաշտը

 Հուլիսի 18-ին, ժամը 18-ին ՕԵԿ-ը որոշել է հանրահավաք անել` ընդդեմ գազի գնի բարձրացման: Մասնակցելու հրավեր են ուղարկելու բոլոր շահագրգիռ ուժերին, կազմակերպություններին: ՕԵԿ-ը, փաստորեն, ամեն կերպ փորձում է լցնել ընդդիմության ազատված դաշտը եւ գլխավորել սոցիալական պայքարի ալիքը` խնդիրները դարձնելով ոչ միայն դատական քննարկման, այլեւ միտինգային պայքարի առարկա: Ի տարբերություն ոչ իշխանական ուժերի, որոնք աշնանը «կտեսնեն», թե ինչ է անում իշխանությունը, եւ կորոշեն ինչպես գնալ «անցնցում համակարգային փոփոխությունների»: Համենայնդեպս, քառյակն այդպես էլ չասաց` աշնանը հանրահավաքներ կանե՞ն, թե՞ ոչ: Իսկ թե կմասնակցե՞ն ՕԵԿ հանրահավաքին, երեկ չհաջողվեց ճշտել: