Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ ազատվեց աշխատանքից

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ ազատվեց աշխատանքից

Մենք այսօր գրել ենք, որ Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը ազատվել է իր նախորդի «ժառանգությունից»՝ հեռացրել է փոխնախարարներին եւ ուրիշ անցանկալիների, եւ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանն է նրա համար «խոչընդոտ» դարձել, քանի որ վերջինը սահմանադրագետ, նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի բարեկամն է:






«Պայքարում» հաղթեց նախարարը: Այսօր կառավարության նիստում Հովհաննես Մանուկյանը վարչապետին է ներկայացրել արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Ադամյանի աշխատանքից ազատման մասին որոշումը: Ըստ նախարարի` Կամո Ադամյանն ինքն է դիմել` աշխատանքից ազատվելու խնդրանքով` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, դիմումն ընդունվել է: