Ինչու է պետք կարդալ

Ինչու է պետք կարդալ

Նկարիչ Սեւ. Թե ինչպես սովորեցրի դստերս կարդալ...



 



Գիրքը շատ բարդ երեւույթ ա... հիշեցի, թե ինչպես էի փորձում կրտսեր դստերս կարդալու տրամադրել... 6-րդ դասարան էր, անգամ իր դասագրքերն էր զզվելով բացում... թեկուզ դպրոցում լավ աշակերտ էր համարվում, եթե ոչ լավագույններից մեկը...



 



Ամեն զբոսնելու գնալիս փորձում էի ինձ հետ տանել... ես, ըստ հին սովորությանս, անպայման մտնում էի գրախանութ... Սրբուկս ձանձրանալով՝ սպասում էր։ Ու մի օր էլ ասեց, որ եթե գրախանութ պիտի մտնեմ, էլ չի գա հետս... ես առաջարկեցի, որ ինքն էլ գրախանութում նայի-պտտվի, միգուցե իրեն էլ որեւէ բան հետաքրքրի... թերահավատորեն համաձայնեց, ու մյուս անգամ, երբ գրախանութում էինք, մի քանի comics մոտեցավ գանձարկղին... ես էստեղ դեռ 10 դոլարից ավելի գրքի փող չեմ տվել... բայց էստեղ ձեռք բերած գրքերիս մեծ մասը 25 ցենտանոց թղթեկազմ գրքեր են... Դստերս բերած comics-ները մի 20 դոլար կարժենային, հասկանալով, որ նա իր մերժումն ու բողոքն էդպես ա արտահայտում, վճարեցի դրանց համար, ու գնացինք տուն... հետո հաճախակի հարցնում էի՝ կարդացե՞լ է արդյոք...



 



Էքսպերիմենտն արդյունք տվեց, բայց դա կարդալ չէր, մուլտ նայելու պես բան էր. ու հենց վերջացնում էր, պահանջում էր շարունակությունը... Ստիպված մի օր ասեցի, որ էդքան չեմ կարող վճարել, ի վիճակի չեմ... ինքը ձեւը գտավ. արդեն կարդացածները նույն խանութում փոխանակում էր «չկարդացածների» հետ...



Ինչ երկարացնեմ... մոտ մի տարի հետո, երբ տեսավ, որ կարդալուց հետո չի կարողանում գտնել մեկին, որի հետ քննարկի կարդացածը, անցավ իմ գրքերին... հիմա ինքը փոքր, բայց իր գրադարանն ունի...



Ու ոչ մի comics...



 



***



Վերջին գիրքը, որ կարդացել եմ ու այն էլ առանց ավարտելու... Էմիլ Չորանի «Գոյության գայթակղությունն» է [La tentation dևexister ("The Temptation to Exist"),]... Չորանի գիրքը ոչ թե կիսատ մնաց, այլ դարձավ եւս մի «սեղանի գիրք»՝ անընդհատ անդրադառնալու եւ պատահական էջից սկսած կարդալու ու «ամեն ինչ մոռանալու» հազվագյուտ գրքերից մեկը... 50 տարվա ընթերցանությանս արդյունքում մի 10-15 գիրք են, որ դարձել են սեղանի գիրք... վերջին ավելացածը «Գոյության գայթակղությունն» է, ու չգիտեմ էլ՝ որեւէ նոր գիրք կավելանա՞, թե՞ ոչ... Պարզվեց՝ այն կարդալ կարողանալու համար անհրաժեշտ էր այն, ինչ մինչ այդ կարդացել էի, հատկապես տարբեր ժամանակների ու ժողովուրդների հոգեւոր ու փիլիսոփայական գրվածքները... հակառակ դեպքում Չորանը ոչ միայն դժվարամարս, այլ անմարսելի կլիներ... հատկապես ծանոթությունս արեւմտյան էքզիստենցիալիզմին ու նիհիլիստներին (Շթիրներ, Շոպենհաուեր, Հայդեգեր) օգնեց ողջ ու առողջ դուրս գալ Չորանին ծանոթանալու բեռի տակից...