«Մթածմինդա»` հայ և վրացական ժամանակակից արձակ

«Մթածմինդա»` հայ և վրացական ժամանակակից արձակ

Հուլիսի 11-ին`  ժամը 16:30-ին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանում տեղի կունենա հայ և վրացական ժամանակակից արձակի «Մթածմինդա» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն լույս է տեսել Թբիլիսիում` 2013 թվականին:



 



Այն կազմելու նախաձեռնությունը պատկանում է թարգմանիչների և հրատարակիչների  ԱՊՀ և բալթյան երկրների համաժողովի կազմակերպիչներին:



 



Շնորհանդեսին ներկա կլինեն ինչպես հայ, այնպես էլ վրացի մտավորականներ և մշակույթի գործիչներ: