ՊՆ-ն հերքել է երեխայի գերեվարման լուրը

ՊՆ-ն հերքել է երեխայի գերեվարման լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ադրբեջանական ուժերը Քարվաճառի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով գերեվարել են տեղի հովվի 14-ամյա որդուն:



 



«Դա ապատեղեկատվություն է»,- «Ազատությանը» ասել է Հովհաննիսյանը:



 



Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն հարձակմանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը զերծ է մնացել որևէ մեկնաբանությունից:



 



Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ չորս ադրբեջանցի դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, սակայն ադրբեջանցիները գերեվարել են 14-ամյա մի պատանու: