Ինչպե՞ս «պայքարել» հրեշների դեմ (լուսանկարներ)

Ինչպե՞ս «պայքարել» հրեշների դեմ (լուսանկարներ)

Շատ երեխաներ սարսափելի վախենում են այն հրեշներից, որոնք իբր ապրում են իրենց մահճակալների տակ և դուրս են գալիս այնտեղից, երբ մեծահասակները անջատում են լույսը։ Ֆրանսիացի լուսանկարիչ Լորա Ֆովելն օգնության է հասել։ Վերջինս իր լուսանկարներում «սովորեցնում է» երեխաներին ինչպես հաղթել հրեշներին․ «Ես ցանկանում էի գիշերային սարսափները ներկայացնել այլ տեսանկյունից։ Ոչ թե ինչպես հաղթել հրեշներին, այլ ինչպես հաղթահարել գիշերային վախը»․ ասում է 22-ամյա Լորենը։ Վայելե՛ք լուսանկարները և ինքներդ էլ «սովորեք» պայքարել ձեր մտքում ստեղծած սարսափելի հրեշից։