Գայի պողոտայում էլեկտրական սղոցով ծառ էր հատում

Գայի պողոտայում էլեկտրական սղոցով ծառ էր հատում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի հարեւանությամբ նկատել են էլեկտրական սղոցով ծառահատում իրականացնող մի քաղաքացու:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հրավիրվել է բաժին:



Կատարվում է հետաքննություն: