Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանին նախագահին՝ երկրաշարժի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Չինաստանին նախագահին՝ երկրաշարժի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաեւ մեծածավալ ավերածությունների կապակցությամբ:



«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը:



Կիսելով Ձեր եւ բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին եւ Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն եւ ոգու արիություն»-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։