Պարզ լճի տարածքում Իտալիայի քաղաքացի է կորել

Պարզ լճի տարածքում Իտալիայի քաղաքացի է կորել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝օգոստոսի 4-ին, ժամը 15.16-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճից դեպի Գոշավանք ընկած հատվածում մոլորվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացի Պ. Պ. Ֆ.-ն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: