«Կրակե օղակը»` Շուշիում

«Կրակե օղակը»` Շուշիում

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան (լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների), մասնակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ բալետային խմբի, «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի։ Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Սարինե Ավթանդիլյանը։



Օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի անկախության օրվան եւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագիծն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ։