Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել

Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի թերակղզու հյուսիսային հատվածում ջրահեղձվել է քաղաքացի:



Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել դին:



ԱԻՆ կայքը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: