Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հաղղին.ազ»-ը նյութ է հրապարակել, համաձայն որի ադրբեջանական «Ազերսան» հոլդինգի նախագահ Աբդուլբարի Գյոզալը բրիտանական արտադրության դաշտային խոհանոց է գնել և որպես օգնություն պատրաստվում է այն առաքել Սինջարում ապաստանած եզդիներին:



Հետաքրքրական է, որ ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները Ա. Գյոզալի մասին ժամանակին նյութեր են հրապարակել, որոնցում նշվում էր, թե վերջինս ազգությամբ քուրդ է, իսկ նրա ղեկավարած ձեռնարկությունը գտնվում է «Քրդստանի բանվորական կուսակցության» փաստացի վերահսկողության տակ՝ ֆինանսավորելով քրդական շարժումները Թուրքիայում:



Այս համատեքստում ուշագրավ է, որ ներկայում Սինջարի լեռներում ակտիվորեն գործում են «ՔԲԿ»-ի սիրիական թևի ռազմական միավորումները, որոնց օժանդակությամբ վերջերս նաև ստեղծվել է տարբեր տվյալներով մոտ 700-800 հոգուց բաղկացած առանձին եզդիական զորաջոկատ, որը ներկայում բավական հաջող մարտնչում է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:



Արևելագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից