Ազգիս «հպարտություն» պաշտոնյաները

Ազգիս «հպարտություն» պաշտոնյաները

Ի՜նչ փառահեղ շարք է որսացել «Ֆոտոլուրը»: Ազգիս «հպարտություն» պաշտոնյաների այս շարքը, որոնց ժամանակին մի փոքրիկ հիմնարկ էլ չէին վստահի, այժմ երկիր է ղեկավարում: Եվ այն էլ այս բարդ ժամանակներում երբ հակառակորդները բյուր են, բարեկամները՝ սակավ: Երբ տնտեսական ու քաղաքական այնպիսի խնդիրների մի թնջուկ է ձեւավորվել, որը լուծելու համար շատ մեծ հմտություններ, գիտելիքներ, ազնվություն եւ նվիրում է հարկավոր: Իսկ «Բազեի» «հովանու» ներքո հավաքված այս անձինք, ամեն մեկը յուրօրինակ օլիգարխ ու կալվածատեր, այնպես լիաթոք են ժպտում կարծես երկրում առկա բոլոր խնդիրները լուծել են, եւ միայն վայելելն է մնացել