Համաձայնության են եկել

Համաձայնության են եկել

«Բարի սամարացի» ընկերության գլխից սեւ ամպերը կարծես նահանջում են։ Մոտ մեկ ամիս առաջ Էրեբունի վարչական շրջանում այս ընկերությանը պատկանող մեծ՝ 1000 քմ հողատարածք ընդգրկող կիսակառույցը, որը գրեթե ավարտին էր մոտենում, քաղաքապետարանը մի գիշերում հողին հավասարեցրեց, իսկ պաշտոնական բացատրությունն այն է, որ համապատասխան թույլտվությունը բացակայում է: Մինչդեռ մեզ լուրեր էին շրջում, որ «Բարի սամարացի» մսամթերք արտադրող հայտնի ընկերությունը ոմանց աչքին քաղցր պատառ է թվում:



 



Մասնավորապես խոսվում էր, որ դրա վրա աչք է դրել Սաշիկ Սարգսյանը եւ ամեն ինչ անում է, որ ընկերության սեփականատերն ինքնակամ վաճառի այն իրեն: Ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը կաթված էր ստացել նույն օրը, երբ մի քանի րոպեների ընթացքում քաղաքապետարանի բուլդոզերները փոշիացրել էին հսկայական կառույցը:



 



 



Դատելով այն փաստից, որ հիմա այդ նույն տարածքում նորից շինարարական աշխատանքներ են ընթանում, կարելի է եզրակացնել, որ սեփականատերն ու նրա բիզնեսի նկատմամբ հավակնություններ ունեցող անձը համաձայնության են եկել: Ըստ որոշ լուրերի, համաձայնության «գինը» Երեւանի կենտրոնում գտնվող մի սրճարան է, որը հանձնվել է Սաշիկ Սարգսյանի տնօրինությանը: «Բարի սամարացի» ընկերությունից մեր հարցումներին ի պատասխան վստահեցրին, որ ոչ թե նորից կառուցապատում է գնում, այլ, իբր, մաքրման աշխատանքներ են ընդամենը ընթանում, սակայն առաջին հայացքից էլ տեսանելի է, որ պատ են կառուցում: