Վահան Հովհաննիսյանի վեպը՝ Amazon-ում

Վահան Հովհաննիսյանի վեպը՝ Amazon-ում

Քաղաքական գործիչ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի նոր՝ «Մանդիլիոն» վեպի անգլերեն տարբերակն արդեն վաճառքում է հանրահայտ Аmazon.com-ում, ինչը նշանակում է, որ անգլալեզու ընթերցողները ևս հնարավորություն կունենան ծանոթանալու այս պատմավեպին։ Այս առիթով Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կիսվել է Amаzon-ի հղումով և հանդես եկել անգլերեն գրառմամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև․



«Թանկագին ընկերներ, մեկ տարի առաջ ես ներկայացրեցի իմ նոր վեպը՝ «Մանդիլիոնը», որ գրվել է ռուսերեն և հասանելի է միայն Երևանի գրախանութներում։ Գրքի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցեց իմ սպասումները, և Սփյուռքի իմ ընկերները նշանակալի ճնշում գործադրեցին՝ թարգմանելու այն անգլերեն և դարձնելու այն հասանելի ավելի լայն հասարակությանը՝ իրենց երկրներում։ Ահա այստեղ՝ Amаzon-ում, իմ էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակն է։ «Մանդիլիոնը» լավագույնն է նրանց համար, ովքեր իսկապես սիրում են պատմություն։ Սյուժեն ներառում է Աբգար թագավորի և Կոնստանտին XI-ի նման պատմական ֆիգուրների և նկարագրում է պատմական այնպիսի իրադարձություններ, ինչպես Կոստանդնուպոլսի անկումը՝ մանրամասներով, որ հաճախ բացակայում են դասագրքերում»։