Ռուսաստանցի զբոսաշրջիկը ներկով գրառում է կատարել Գառնիի տաճարի պատին

Ռուսաստանցի զբոսաշրջիկը ներկով գրառում է կատարել Գառնիի տաճարի պատին

Ռուսաստանի քաղաքացի ոմն Մաքսիմ Նիկիտենկոն ներկերով գրառումներ է արել հայկական հեթանոսական տաճարում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Գազետա»-ն:



ՀՀ մշակույթի նախարարության տվյալով՝ դա տեղի է ունեցել ուրբաթ օրը: Վանդալիզմի գործողությունը նկատել է տաճարի մեկ այլ այցելու և դիմել հսկիչներին:

Ռուսաստանցին աերոզոլային ներկով գրել է՝ «Աշխարհում կուռքը ոչինչ է»: Վանդալը հանձնվել է իրավապահներին: Նիկիտենկոն բացատրություն է տվել Գառնիի ոստիկանությանը: Գառնիի անվտանգության աշխատակիցներից մեկն ասել է, որ վանդալը 22–23 տարեկան է և չի զղջացել իր արարքի համար:

Վանդալին սպասվում է խոշոր տուգանք` նվազագույն աշխատավարձի 50-80-ապատիկի չափով: Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը համարվում է 50 հազար դրամը: