Ծառուկյանը լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին

Ծառուկյանը լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին

Շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին։ Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ, սակայն ցանկության դեպքում կարելի էր եւ նախագահական նստավայր չմտնել։ Ժամանակին սա չհասկացավ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կորցրեց իր հսկայական ընտրազանգվածը։