Ով է նա, ով է նա

Ով է նա, ով է նա

Վերջերս ԲՀԿ-ում շարունակ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու հարցը։ Նրա կուսակիցները տարբեր շրջանակներում ճշտում են մարդկանց վերաբերմունքը Ծառուկյանի առաջադրման առնչությամբ, սակայն ոչ բոլորն են խանդավառված այդ մտքից։ Առավել ինտելեկտուալ շրջանակը նշում է, որ «Ծառուկյանն անկանխատեսելի է» եւ կարող է անգամ վերջին պահին հայտարարել սահմանադրական բարեփոխումները պաշտպանելու մասին։ Իսկ քոչարյանական թեւը դեռ հույս ունի, որ նա ոչ թե իր, այլ ՀՀ երկրորդ նախագահի թեկնածությունն է առաջ քաշելու։



Վերջերս մի առիթով Ծառուկյանն ասել է, որ ինքն առաջադրվելու է 2018 թվականին, քանի որ արդեն իրեն պատրաստ է զգում այդ պաշտոնի համար՝ չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե թեկնածուների մեջ լինի մեկը, ով իր փորձառությամբ, գիտելիքներով, հմտություններով կգերազանցի իրեն։ Եվ չնայած անուն չի հիշատակվել, բայց քոչարյանական թեւն այդ նկարագրության մեջ տեսել է «իր նախագահին» եւ ոգեւորվել։