Մեկնարկեց եռյակի նիստը․ ԲՀԿ-ն մասնակցում է լայն կազմով

Մեկնարկեց եռյակի նիստը․ ԲՀԿ-ն մասնակցում է լայն կազմով

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական եռյակի՝ հանրահավաքին ընդառաջ վերջին նիստը։ Նիստն անցկացվում է «Ժառանգություն» խմբակցությունում։




Եռակողմ այս հանդիպմանը մասնակցում են «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պատգամավոր Թևան Պողոսյանը, ինչպես նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ ամենաշատ անդամներով այս անգամ հանդիպմանը ներկայացել է ԲՀԿ-ն։



Այլընտրանքից այս նիստին մասնակցում են հինգ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանն ու գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։




Նիստի ընթացքում կքննարվեն վաղվա մեծ հանրահավաքի հետ կապված հարցերը, վերջնական կճշգրտվի օրակարգը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ