Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր

Ս. թ. հոկտեմբերի 15-20-ը, Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը, նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ կայցելի Հայաստան: Այցի ընթացքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը, նույն օրը՝ ժամը 17:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» և «Գառնի» պատմա-մշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր: