ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում հակաահաբեկչական կոալիցիայի վերականգնումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում հակաահաբեկչական կոալիցիայի վերականգնումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ցանկանում է վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան` պայքարելու նոր սպառնալիքների դեմ:
Այս մասին Բորդյուժան ասել է Վիեննայի «Ռուսական գիտության և մշակույթի» կենտրոնում կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ: «Անհրաժեշտ է շտապ վերականգնել համագործակցությու ը, որը սկսվել էր 2001 թվականից:

«Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք ականատես լինել անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների, որոնք վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, այլև Եվրոպային»,- նշել է նա:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ նեկայում համագործակցությունն ընդատվել է մի շարք հարցերի պատճառով, որոնք անհանգստացնում են ողջ աշխարհին:

Խոսելով ՀԱՊՀ երկրներին վերաբերող սպառնալիքների մասին` գլխավոր քարտուղարը շեշտել է Աֆղանստանում կիսատ մնացած միջազգային առաքելությունը, որը «հանգեցրել է» այն բանին, որ «Թալիբանը» ուժ է հավաքում և արդեն տեղակայվում է պետության հյուսիսային շրջաններում:
Բորդյուժան առանձնացրել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրումը և «ռազմական ճանապարհով հարցի լուծումը, ինչպես հայտարարում է Ադրբեջանի նախագահը»: