Դեպի ԵՏՄ-ի ծոցը

Դեպի ԵՏՄ-ի ծոցը

Խայտառակ գործ է, պարզվում է, ԵՏՄ մտնելը: Որպես առաջին քայլ, ի նշանավորումն Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրված ղազագրի, «Ռոսաէրոնավիգացիան» հարձակվել ու կուլ է տալիս մեր միակ ազգային փոխադրողին՝ «Air Armenia»-ին:



Բա մեզ ասում էիք՝ տնտեսական հեռանկարեներ են բացվելու, էժանություն է լինելու, ապրանք ենք արտահանելու, ռուսական շուկա ենք հեղեղելու, Ղարաբաղի ապրանքի վրա գրված է «Made in Armenia»…



Ո՞վ է զբաղեցնելու ընդամենը երկու ինքնաթիռ ունեցող «Air Armenia» ազգային փոխադրողի համեստ տեղը: Ամենայն հավանականությամբ՝ «Աէրոֆլոտը» կամ նման մի բան, և, որպեսզի կողքից շատ տգեղ չերևա, ինքնաթիռների վրա կգրեն՝ «Հայերով-ֆլոտ»: Տեսնես այս կապակցությամբ ի՞նչ ունեն ասելու առավոտից երեկո ռուսահաչ տվողները:



Էդ.Ա.