Մնում է խնդրել իշխանությանը, որ անցնցում իշխանափոխություն անի

Մնում է խնդրել իշխանությանը, որ անցնցում իշխանափոխություն անի

Հիմա էլ Ադիբեկյանն է ճիշտ իշխանափոխություն անելու քայլերը սովորեցնում: Հիմա եմ ասում, որովհետև Ադիբեկյանից բացի էլի ադիբեկյաններ կան, ովքեր դիրիժորի պես փայտիկ են առել ու ճիշտ իշխանափոխություն անելու ուղղությունն են ցույց տալիս: Մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել: Իշխանական ու իշխանությանը մոտ կանգնած ուժերը տեսականորեն բացատրում են, թե ինչպես կարելի է իշխանափոխություն անել: Եռյակը ճիշտ չի անում: Ադիբեկյանը, օրինակ, ասում է, որ հանրահավաքները ձեռնտու են նաև իշխանություններին: Դե եթե ձեռնտու են, ի՞նչն է խանգարում, թող իշխանությունն էլ միանա ընդդիմությանն ու ձեռք- ձեռքի տված իշխանափոխություն անեն: Ինչպես իշխանության «մոզգերն են ասում»՝ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով հենց գնում է համակարգային փոփոխությունների, որը իշխանափոխությունից ավելի վեր հասկացություն է: Մնում է խնդրել իշխանությանը, որ անցնցում իշխանափոխություն անի:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ