Արթուր Աբրահամը մալադեց կլինի, որ մի հատ էլ մեր պաշտոնյաներին տփի

Արթուր Աբրահամը մալադեց կլինի, որ մի հատ էլ մեր պաշտոնյաներին տփի

Վերջին շրջանում Արթուր Աբրահամը քաղցրացել է. մեկ այս, մեկ այն նախարարը լուսանկարվում է նա հետ, պատվոգիր տալիս, եսիմ էլ ինչ: Ոնց որ թե մեր պաշտոնյաներին դուր է գալիս, որ չքաղաքականացված ու ժողովրդի սերը վայելող բռնցքամարտիկի հանդեպ իրենց ուշադրությունն ու հոգատարությունն են ցույց տալիս: Թող մի տեսնեն, հասկանան, թե ում հետ ենք նստում- վեր կենում: Անցած օրը, երբ Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպեց, մի տեսակ հավատացի, որ Հայաստանում արդեն սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում: Իսկ վերջում, երբ նախարարը շնորհակալագիր էր հանձնում, հրճվանքս անսպառ էր՝ մալադեց Արթուր: Կողքիս մի չկամ լրագրող կար, քթի տակ նվագեց՝ մալադեց կլինի, որ մի հատ էլ մեր պաշտոնյաներին տփի: Տեսնենք՝ կարա՞ էդ գոտին պահի:
Մեղա, մեղա: Վտանգավոր գոտուց անձայն հեռացա ու համակարգչի առաջ լռվեցի: Մե՜կ էլ ինչ տեսնեմ: Քոչարյանի տղան էլ է արդեն Արթուրի հետ հանդիպումներ կազմակերպում ու լուսանկարվում: Ուրեմն բանը բանից անցել է,- մտածեցի,- Արթուրին նոր «բոյ է ապասվում»: Հակառակորդը, պետք է հաշվի առնել, լավ պատրաստված է:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ