Եթե բարձրախոսներն են խանգարում, հանենք...

Եթե բարձրախոսներն են խանգարում, հանենք...

Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը. ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես գալով` հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին մասին երկու օրենսդրական նախաձեռնություններին, որից մեկը վերաբերում էր սոցաջակցությանը, մյուսը՝ հարկային արտոնություններին:



Ամեն դեպքում ԱԺ նախագահը հարկ է համարել ևս մեկ անգամ բարեկրթության կոչ անել իր գործընկերներին՝ հավելելով, որ ուրախանում է այն դեպքերից, երբ խորհրդարանի նիստերի դահլիճից դուրս էլ պատգամավորները մտերիմ հարաբերություններ են պահում։ «Նստում, վեր են կենում, վերլուծում, մեկը մյուսի թասիբն է պահում... եթե միկրոֆոնները խանգարում են մեզ, եթե կորոշեք՝ խոսափողները հանենք, եթե այդպես լավ կաշխատենք՝ էդպես անենք»,- նշեցասել է Գրիգորիչը: