Օրբելյանը՝ GRAMMY մրցանակաբաշխությանը

Օրբելյանը՝ GRAMMY մրցանակաբաշխությանը

Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:
Ջոակինո Ռոսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:



«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթեյփլզ կենտրոնում եւ կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգերում:
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին», հիմնադրվել է 1958թ. մարտի 14-ին, ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից: Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ: «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգեւատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում: