Ուրեմն լուրջ քաղաքականության մեջ սիրում եմ, ատում եմ, ազիզ ջան, ախպեր ջան, էդպիսի բաներ չկան

Ուրեմն լուրջ քաղաքականության մեջ սիրում եմ, ատում եմ, ազիզ ջան, ախպեր ջան, էդպիսի բաներ չկան

Ղազախստանը թեպետ վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մեր պայմանագիրն իր մասով, սակայն խոսակցություններ կային, որ Նազարբաևը կարող է անհամություն անել ու ձգձգել իրենց խորհրդարանում մեր վավերացման հարցը։ Գատղնիք չէ, որ Նազարբաևի կողմից որոշակի հակակրանք կամ լարվածություն կա Հայաստանի նկատմամբ։ Այսօր ԵՏՄ-ին անդամակցության թեմայով լրագրողների հետ հանդիպման ժշամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ Ղազախստանը, ելնելով մեր հանդեպ իր ոչ այդքան ջերմ վերաբերմունքից, փորձի առիթի դեպքում խնդիրներ ստեղծել մեզ համար ԵՏՄ-ի կազմում։




«Մենք հիմա լուրջ քաղաքականության մասին ենք խոսում չէ՞։ Ուրեմն լուրջ քաղաքականության մեջ սիրում եմ, ատում եմ, ազիզ ջան, ախպեր ջան, էդպիսի բաներ չկան։ Կան քաղաքական պայմանավորվածություններ և կան ծանրակշիռ հետաքրքրություններ։ Եթե Ղազախստանը շահագրգռված չի Եվրասիական տնտեսական միության կայացմամբ, նրան որևէ մեկը չէր կարող ուժով, զոռով բերել այնտեղ»,-ասաց նա։
Պատգամավորը, այդուհանդերձ, չհերքեց, որ անձնական համակրանքն ու հակակրանքը կարող են որոշակի դեր խաղալ։




«Անշուշտ լիդերների միջև միջանձնային հարաբերությունները երբեմն շատ կարևոր դեր են խաղում, բայց գիտե՞ք երբ, բոլոր հավասար պայմաններում։ Այսինքն՝ հավասար պայմաններում, եթե Դուք որևէ մեկի հետ անձնապես ավելի վստահելի հարաբերությունների մեջ եք, բնական է, որ կարող եք ավելի հեշտ որոշումներ կայացնել, բայց միայն առաջնորդվել անձնային հարաբերույթւոններով, կներեք, բայց միջպետական հարաբերություններում ոչ ոք էդպիսի բան չի անում, այն էլ Նազարբաևի պես փորձառու քաղաքական գործիչը»,-ասաց Խ․ Հարությունյանը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ