Որ Արա Աբրահամյանին Երևանում չեն ծեծել, հասկացա, բայց թե ինչու՞ չեն ծեծի, դա չհասկացա

Որ Արա Աբրահամյանին Երևանում չեն ծեծել, հասկացա, բայց թե ինչու՞ չեն ծեծի, դա չհասկացա

Ամանորի շեմին, երբ մարդիկ գլխներն այս ու այն պատին են խփում՝ տոնական առևտրին դիմանալու համար, բնական է, կայք բացող, «գազեթ կարդացող» ավելի քիչ է լինում: Բայց արի ու տես, որ վերնագրով կարելի է ամենազբաղված ու անտարբեր մարդուն ցնցել: Դե մի՜ կարդա lragir.am-ում տպագրված՝ «Երեւանում Արա Աբրահամյանին չեն ծեծել» վերտառությամբ հոդվածը: Անմիջապես մտածում ես, որ Արա Աբրահմյանին էլ ազատամարտիկների նման ծեծել են ու ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ Երևանում Արա Աբրահամյանին չեն ծեծել: Գուցե Մոսկվայում են ծեծել, ա՜խ այդ ռուսները: Եկ ու մի կարդա: Անգամ եթե յուղը կրակի վրա թափվելուց լինի, պիտի կարդաս: Կարդում ես՝ հումորային հոդված չի, վերլուծություն է: Հասկանում ես, որ ոչ մեկն էլ Արային չի ծեծել, հեղինակն էլ է համոզում. «Արա Աբրահամյանին Երեւանում չեն ծեծել ու չեն էլ ծեծի, թեեւ դա կլիներ թերեւս չարյաց փոքրագույնն այն ամենի համեմատ, ինչը կարող է սպառնալ հայերին Ռուսաստանում ու եվրասիական միությունում»: Շառից պրծանք: Հիմա մնում է բարկանալ՝ ա՜յ մարդ թողեք դարդներիս լինենք էլի… Որ Արա Աբրահամյանին Երևանում չեն ծեծել, հասկացա, բայց թե ինչու՞ չեն ծեծի, դա չհասկացա…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ