Ինչու՞ տեղի չի ունենում Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Ինչու՞ տեղի չի ունենում Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

Արդեն երկու տարի անընդմեջ տեղի չի ունենում Ազգային երեաժշտական մրցանակաբաշխություն: Որն՞ է պատճառը, որ այդքան սպասված երաժշտական իրադարձությունը կորցրել է իր հետաքրքրությունը և չի ներկայացվում հանրության դատին: Միթե՞ տարներ ի վեր ամենասպասված, ամենասկանդալային երաժշտական իրադարձությունը իր տեղը զիջեց ֆեյսբուքյան և յութուբյան մեկնաբանություններ վրա հիմնաված գնահատականներին: Արդյոք՞ արդեն սպառվել է այն արտիստների թիվը, որոնք արժանի են <<շոուբիզնեսի անդամի կնիքը>> հանդիսացող մրցանակին: Եթե եղել են այնպիսիները, որոնք նույն մրցանակը ստացել են տարիներ շարունակ տարբեր մարդկանց ձեռքից և տարբեր մեկնաբանությաբ, այդ դեպքում որն՞ է պատճառը:
Թե պատճառ կարող էր հանդիսանալ տարբեր հեռուստաընկերությունների կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունները, որոնք ավելի ոգևորությամբ են ընդունվում: Կամ կազմակերպիչներն ու մրցանակ շռայլողները հասկացել են, որ ամեն ինչ ձևական բնույթ է կրում` զուտ դահլիճ և եթեր լցնելու համար, մաքսիմում մեկ շաբաթ կայքերի և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու, կոլեգաներով մեկ տեղ հավաքվելու համար: Երևի թե հասկացել են , որ ժողովուրդը ավելի ռեալ իրադարձությունների կողմնակից է: Հիշեք` փորձելով աննկատ հեռանալ տեսադաշտից, ավելի նկատելի եք դառնում:
Մադաթ Սադոյան