Հայու տունըն կռիվ էր ընկել

Հայու տունըն կռիվ էր ընկել

Քա, իմացա՞ք, Հիսուս Քրիստոսի ծնունդի 2015 տարիեն ետքը, երբ քառսունքըն լըմընցավ, հայու տունըն կռիվ ընկավ: Ուրեմըս, կէղներ-չէղներ՝ մէ կուճի, համա զիլ մարդ: Իդա մարդըն, վյոր իրանըն կարգեր էր հայու տան Պապե, կուզեր գիրըն ու օրենքըն փոխեր, վյոր ինքըն մինչի իրան մեռնելըն մնար հայու տան Պապե, ընդուց ետն էլ իրան ժառանգին թողուր Պապե:



Ի՞նչ կա, ո˜ր, շատ էլ նորմալ հեքիաթ է, չէ՞: Բայց...
Բայց մէ աժդահակ ու դունդուկ անուս մարդ, վյոր կուզեր (կամ՝ ուրուշներ կուզեին) ինքըն ըլներ հայու տան Պապե, հավան չէր իդա գիրուօրենք փոխելու վյորոշումին, ընդու հըմար բողոքավոր մարդեր (մէ կռնից՝ արդար բողոքավոր, մէ կռնից լէ՝ գունեգուն փոխփըխուկ ու նեղացուկ) հավքեր էր իրան շուրջբոլորըն ու կռիվ է կիտար ու կըսեր. «Չըմ ուզա, չըմ ուզա, մըր չնախշարիկ գիրուօրենք մի փոխա ու մըր ձիգ իրավական դաշտ լէ մի ձգե քու իմացած քարուքռեքըն»: Ու իդա կռվի հըմար քանի մը ուրուշ մարդեր իրանըն խրատներ կիտան, վյոր չդադրի ու մինչեւ վյերջ երթա:



Էդ ժամանակ էնի մեկել Պապե, վյոր ինքըն իրանըն կարգեր էր հայու տան Պապե, մեկ ավուր ժողվեց իրան թազի-թուլեքըն ու ըսավ. «Գյադեք, մըր էրգիր խըլսեր ի, ամբարներըն դարտըկվեր ին, հացը քըչցեր ի, մըր կերակուր պակսեր ի, մըր ախշատավոր լէ գացեր ի՝ օտար էրգիր կախշատի, հըմը փարա չի ղարգի մըզի, հըբա մեր հալ իմալ կէղնի՞»: Ընդու թազի-թուլեք ըսին. «Իմալ կըսիս, Պապե, էդմալ էլ կէղնի»: Պապեն միտք ըրավ, միտք ու ըսավ. «Մէ աժդահակ մարդ մի կա, դուք հըմենըդ զինքըն գիդում իք: Ուրեմըս, մըզի վտանգ է գիկա իդա աժդահակ մարդեն, վյորովհետեւ ինքըն կուզե էղնի հայու տան Պապե, ընդու հըմար իդա մըզի վնաս է կիտա, վյոր ինքըն էղնի Պապե: Ընդու հըմար լէ պըտի ըդուն հալածական ընինք, խաղեն դուս հանինք»: Թազի-թուլեք ըսին. «Շատ լավ, շատ ճիշտ վյորոշում ի հանե արդար ու իմաստուն Պապեն:



Հըմը, իդա իմալ պըտի ընի՞նք»: Պապեն էլ ըսավ. «Յիս իմալ ըսիմ, էդմալ կընիք»: Հըբա. «Իմա՞լ»: Հըբա. «Ով վյոր լիզու-բերան ունի, էնի թող խոսե իդա աժդահակ մարդեն, հինչ կուզե, թող ըսե, իմալ կըրնա, թող էդմալ ըսե. մէ շուր ճիշտ ու մէ ջվալ սուտուսխալ թող ըսե, կարեւոր չի, յիս ձեր քամկին կայնուկ իմ: Յետով, ով վյոր ուժուղվաթ ունի, թող իդա աժդահակ մարդին ձեռուվյոտըն բըռնե ու լավ տըփե, թե վյոր ուժուղվաթ կպատի: Ով լէ վյոր գյողուավազակ ի, ըդու էղած-չէղած մալըն ու դովլաթըն թող թալնե˜, խլե´, թալնողին հալալ ըլնի: Մեկ ա, իդա աժդահակ մարդ քար չի քըցե, վյոր իրան թեւութիկունքըն ցավ ընկնի, ինք լէ ուրուշեն ա թալնե: Ըդուց ետը, թե վյոր իրան չէղած խելքը գլյոխըն կիգա, կթողունք նորեն մեր հետըն ախպերութուն ընե, թե չի գա՝ իրան մուրըն իրան գլյոխըն, ուրուշ բան կըսիմ՝ կընիք»: Էս էր, ասավ, հասավ գառանը... Չէ˜, չեղավ, սա արդեն ուրիշ հեքիաթից է: Դառնանք ու գանք մեր հեքիաթին: Ուրեմն, վյոր իրա ըսելիքըն ըսավ, թազի-թուլեք լէ, կապը կտրած, գլխապատառ գործի անցան՝ կյանքի կոչելու Պապեի ըսածներ: Ու աժդահակըն տափ կեցավ, հինչրու գիտացինք, թե Պապեն ու աժդահակըն բարիշեր ին...



Հա˜, մնացածի մասին՝ հաջորդ դասին: Երկընքեն իրեք թղթե փարա ու մէ գրոշ ընկավ, բայց ոչ ընձի, ոչ լէ քըզի: Վյորովհետեւ մէ թուղթըն դոլար էր, իդա Պապեն դրավ իրան մէ ջեբըն, ինքզինքըն ըսավ. «Տանիմ ըսիկ Լաս Վեգաս ու ընդի քոռուփուչ ընիմ», մեկելն էլ եվրո էր, իդա էլ դրավ իրան մեկել ջեբըն, ու էլի ինքզինքըն ըսավ. «Դարձիս մտնիմ Մոնտե Կառլո ու ըսիկ լէ ընդի փոզմիշ ընիմ», էն երրորդ թուղթ լէ ռուբլի էր, իդա էլ դրավ խաս ու ղումաշ շուշի մեջըն ու կախ տվավ պատեն, Էդ գրոշ լէ հայու փողն էր, իդա փող տվավ իրան կողակից կընգան ու ըսավ. «Ըսիկ լէ տար, մե «Մոլ» խանութ մտի, ընդե ծախս-մախս ըրե, քըզի խորոտ խաքուստի-կապուստի առ, հինչ լէ մնա՝ ճժերուն կիտաս»:
Ըսավ ու տնեն դուս ելավ: Հայդե, Լաս Վեգաս ու Մոնտե Կառլո: Կամ՝ պարգեւատրման...