Սա զգուշացում է

Սա զգուշացում է

Ժամեր առաջ Կրեմլից ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա սպանվել է Ռուսաստանի ընդդիմության հայտնի դեմքերից Բորիս Նեմցովը: Նա եղել է համակարգային ամենախիստ քննադատներից մեկը:



Ուրիշ ոչինչ պետք չէ ավելացնել, որովհետև բոլոր խոսքերը դրա կողքին արդեն ավելորդ են դառնում: Սպանվել է ընդդիմության առաջնորդ: Չգիտեմ Ռուսաստանում դա ինչ կտրվածքով կընկալեն, բայց Ռուսաստանի հետ ամբողջացած երկրներում անպայման կմտածեն՝ Ռուսաստանն իր դիրքորոշումը տվեց իր հետ մի մարմին դարձած երկրներին: Սա որպես զգուշացում կընկալվի:



 ՀԳ Հենց սա է պատճառը, որ Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի՝ բացահայտելու ոճրագործին ու կազմակերպիչներին: Դա մեծ հարված է Ռուսաստանի վարկին՝ առաջին հերթին սեփական երկրում, սեփական ժողովրդի առաջ...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ