Կարևորը, որ Հասմիկ Պողոսյանն իրեն լավ է զգում

Կարևորը, որ Հասմիկ Պողոսյանն իրեն լավ է զգում

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւս անմոռուկ է կրում իր պիջակին: Նշենք, որ անմոռուկ կրծքանշանի տարբեր չափեր կան՝ մեծ, փոքր եւ միջին: Մեծը նախատեսված է հատուկ կանանց համար, փոքրը՝ տղամարդկանց, իսկ միջին չափը բոլորն էլ կարող են կրել: Բացի այդ, անմոռուկների օգտագործման հեղինակային իրավունքների հետ կապված հարցը հաճախ է քննարկվում հիմա, եւ նույնիսկ գեղեցկության սրահներից մեկն էլ անմոռուկ-սթայլի make up էր գովազդում:



Մշակույթի նախարարը, սակայն, կարծում է, որ անմոռուկն օգագործողներն իրենք պետք է կարողանան «կառավարել» այն՝ որտեղ դնել, ինչպես եւ այլն: «Էդ իմաստով ես կարծում եմ, որ նաեւ սխալ օգտագործման ձեւեր կան, որ նաեւ պետք է մատնանշել, որ շտկեն էդ խնդիրը»,-ասաց նախարարը, ով իր պիջակի ձախակողմյան հատվածում կրում էր անմոռուկի միջին չափը: Ի դեպ, հենց չափի հետ կապված, տիկին նախարարն ասաց, որ կանանց, թե տղամարդկանց, էդպիսի հասկացություն չկա, կարեւորն այն է, որ մարդ իրեն լավ զգա դա կրելիս: «Գիտե՞ք ինչ կա, պետք ա դու քեզ լավ զգաս, հասկանո՞ւմ ես: Նայած ամեն մեկը ոնց ա իրեն լավ զգում, ինչ խորհուրդով ա դա կրում»: Հասմիկ Պողոսյանն իր օրինակով վստահեցրեց, որ ինքն իրեն լավ է զգում անմոռուկ կրծքանշանը կրելով: