Էրդողան, «էս կոստյումը, որ հագնում ես, հայերն են կարել, հանի՜ր…»

Էրդողան, «էս կոստյումը, որ հագնում ես, հայերն են կարել, հանի՜ր…»

Մարգարիտ Եսայանը ոչ ավել, ոչ պակաս բաց նամակ է գրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանին:



Եթե նկատի ունենանք, որ ՀՀ յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր կամ պաշտոնյա ցեղասպանության 100- ամյակի տարելիցին ինչ որ բան ունի ասելու Թուրքիային՝ հանձինս Էրդողանի, ապա կարելի է պատկերացնել, որ եթե նման բան անցներ յուրաքանչյուրի գլխով, ինչ կստացվեր: Էրդողանին ազգովի շոգեբաղնիս կանեինք:



Պահանաջատիրությունն այն աստիճանի կհասցնեինք, որ կասեինք՝ Էրդողան, էդ կոստյումը որ հագնում ես, հայերն են կարել: Աչքներս կկոցելով Խաչվանքյանի ոճով կգոռայինք՝ հանվիր, հանվիր: Հա, բա՜…



… Միջպետական հարաբերությունները թողած, անցել ենք միջանձնային հարաբերությունների՞ն…



Դա էլ հո Ազգային ժողովը չի, որ ում մտքվ ինչ անցնի, ասի ու անի: Գոնե խմբակցություն- խմբակցություն արտահայտվեն, թե չէ հատ- հատ վրա տալով, չի հասկացվի, թե մեր պետությունն ինչ է ուզում, ինչ քաղաքականություն է որդեգրել:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ