ՀՀ նախկին ու ներկա վարչապետներն այսօր կհանդիպեն․ նախաձեռնությունը Աբրահամյանինն է

ՀՀ նախկին ու ներկա վարչապետներն այսօր կհանդիպեն․ նախաձեռնությունը Աբրահամյանինն է

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ այսօր՝ մարտի 26-ին, հավանաբար, տեղի կունենա Հայաստանի գործող ու նախկին վարչապետների համատեղ հանդիպում։



Լուրը ճշտելու համար Hraparak.am-ը կապ հաստատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանի հետ։ Վերջինս հաստատեց այն՝ նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու վարչապետ Աբրահամյանի նախաձեռնությամբ։
Իսկ թե ինչ նպատակով է այդ հանդիպումը, տիկին Պողոսյանն ասաց․ «Պարոն Աբրահամյանի նախաձեռնությամբ է՝ վարչապետների ակումբի շրջանակում առաջին ահնդիպումն է տեղի ունենալու»։



Թե ովքեր են մասնակցելու, վարչապետի խոսնակն ասաց, որ հրավեր ուղարկվել է բոլորին, և հանդիպման վերաբերյալ լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն կտարածվի։ Նա նաև նշեց, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ երեկոյան ժամը 6-ին, կառավարությունում։ Նշենք, որ նախկին վարչապետներից այս պահին Հայաստանում են գտնվում Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Հարությունյանը, վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ով շատ կարճ զբաղեցրեց այդ պաշտոնը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ