Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ներքաղաքական իրավիճակը

Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ներքաղաքական իրավիճակը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀԱԿ լրատվական ծառայությունից:



Դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին:



Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը: