ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի»

ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի»

Որոշ տեղեկություններով, ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի ոչ թե սահմանադրական բարեփոխումներից հետո, այլ` նախաշեմին, իշխանության հետ «թեւ թեւի», քարոզչություն իրականացնելով խորհրդարանական կառավարման առավելությունների մասին: Ըստ նույն տեղեկությունների, ՀՅԴ-ն հատկապես սեւեռված է կրթության նախարարի պորտֆելի վրա: Թերեւս դա է պատճառը, որ վերջին ամիսներին դեմ կամ ձեռնպահ է «քվեարկում» Աշոտյանի ներկայացրած օրինագծերին, որոնց անգամ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են կողմ քվեարկում. խոսքը «Գիտատեխնիկական փորձաքննության» եւ «Կրթության եւ հանրակրթության մասին» օրենքների մասին է: Եթե ՀՅԴ-ին հաջողվի պորտֆելն առնել Աշոտյանի ձեռքից` հանուն Լեւոն Մկրտչյանի, ապա Մկրտչյանը չորրորդ անգամ կվերադառնա այս աթոռին՝ ապացուցելով, որ բազմիցս կարելի է մտնել նույն գետը: Ի դեպ, ինքը՝ Աշոտյանն էլ երազում է Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնին՝ ԱԽՔ նշանակվելու մասին: