Վլադիմիր Պուտին. Մենք չենք ուզում կայսրություն վերականգնել

Վլադիմիր Պուտին. Մենք չենք ուզում կայսրություն վերականգնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում ասուլիս է տալիս՝ խոսելով երկրի առջև ծագած տարբեր խնդիրների մասին:Բորիս Նեմցովի սպանության առնչությամբ Խակամադայի հարցին Պուտինը պատասխանեց, որ ժամեր անց կատարողներին արդեն իրավապահ մարմինները բացահայտել էին և մտածում էին՝ ինչպես բռնել նրանց: Իսկ սպանության հնարավոր կազմակերպիչների մասին դեռ հստակ տեղեկություններ չկան:



Պուտինը խոսում է նաև ուկրաինական խնդրի մասին՝ եղածի համար ողջ պատասխանատվությունը դնելով Կևի ուսերին՝ մեղադրելով նրանց ազգայնականներին ու այլևայլ սադրիչներին:



Մենք կայսերական հավակնություններ չունենք կապված Եվրասիական տնտեսական միության հետ, - ասում է Պուտինը: Մենք չենք ուզում կայսրություն վերականգնել, պարզապես Միությունը ավելի կհեշտացնի տարածաշրջանային երկրների համագործակցությունը: