Բիզնես, որն ունի առաքելություն

Բիզնես, որն ունի առաքելություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական hամալսարանում` «Բիզնես, որն ունի առաքելություն» ծրագրի շրջանակներում: Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց ընկերության բիզնեսի զարգացման հաջողակ ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության եւ ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող թեմաները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով փաստեց, թե որքան կարեւոր է երիտասարդ մասնագետների դերը ցանկացած կազմակերպության զարգացման եւ հաջողելու գործում:



«Մարդիկ ցանկացած կոմերցիոն կազմակերպության ամենամեծ հարստությունն են: Առանց որակյալ մասնագետների անհնար է բջջային կապի որակյալ ծառայությունների մատուցումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործառնական գործունեության առաջին իսկ օրվանից աշխատանքի է հրավիրել նորավարտ ուսանողների` նրանց հնարավորություն տալով սկսել կարիերան եւ ձեռք բերել անհրաժեշտ փորձը զրոյից` սկսելով աշխատանքը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի` հեռահաղորդակցության ոլորտում»,-նշել է Ռալֆ Յիրիկյանը: