«Քիչ էր մնում անմոռուկե քարով ինձ արծաթե հարսանիք անեին»

«Քիչ էր մնում անմոռուկե քարով ինձ արծաթե հարսանիք անեին»

Այսօր, երբ «Հրապարակից» «վերնիսաժի միջով» դուրս էի գալիս փողոց, մի վաճառողուհի, չգիտեմ ինչու «ինձ կպռճկեց»՝ արի՜, արի՜, անմոռուկե մատանի եմ ծախում:



Դե երևի մտածեց, որ տարիքն առած ու « համարյա ցեղասպանված եմ», աշնան հարսանիքի մատանի էր ուզում «սաղացնել»՝



մի գույնը նայիր, մի քարը նայիր, մի փայլը նայիր, մի որակը նայիր:



Արյունը, ուղիղ իմաստով, խփեց գլխիս.



-Հո դու խելագար չես,- համարյա բղավեցի,- ի՜նչ ցեղասպանություն, ի՜նչ քար, քարը, գիտե՞ս, կտանես ում վրա գցես…



- Ա՜յ կնիկ, դու հո չես խելառվել, ընդամենը 4000 դրամով արծաթե անմոռուկե ակնով մատանի եմ առաջարկում, դու էլ ձևեր ես թափում, հա՜… Քարը այնպես են տաշել, ոնց որ իսկական «մըռամըր լինի»…



 



Արագ քայլեցի՝ համոզվելու, որ դեռ մարմարե քարի կարիք չունեմ:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ