Դրամը թուլացել է

Դրամը թուլացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է 473.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:



Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.40 դրամ (աճել է 5.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 712.69 դրամ (աճել է 7.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.87 դրամ (աճել է 0.03 դրամով):



Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 245.03 դրամ, ոսկին՝ 18,214.18 դրամ, պլատինը՝ 17,554.37 դրամ:



Ապրիլի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475 դրամ: