Երբ խոսում են լուռ վկաները (տեսանյութ, լուսանկարներ)

Երբ խոսում են լուռ վկաները (տեսանյութ, լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս են տեսել բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստաթղթերի ժողովածուներ, քաղաքագետների և հասարակական գործիչների ասույթներ, գեղարվեստական տարբեր ժանրերի ստեղծագործություններ, սակայն հրատարակված այդ հսկայական գրականության մեջ բացակայել է ժողովրդի ձայնը՝ պատմական հիշյալ իրադարձություններից անմիջական տպավորություններ ստացած ականատես-վկա վերապրողների պատմած հուշերն ու հաղորդած ժողովրդական երգերը, որոնք ևս պատմաճանաչողական, փաստավավերագրական և սկզբնաղբյուրային կարևոր արժեք են ներկայացնում:



Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված վերապրող ականատես-վկաներին մենք մշտապես հանդիպել ենք ինքնամփոփ ու լուռ՝ իրենց մտորումների մեջ խորասույզ: Այդ խորհրդավոր լռությունը ևս ունեցել է իր պատճառը, քանի որ տասնամյակներ շարունակ խորհրդային հայրենիքում տիրող քաղաքական արգելքները թույլ չեն տվել իրենց անցյալի մասին ազատ ու անկաշկանդ պատմել կամ վիպել: Հետևաբար, այդ կարգի նյութերը մեծ դժվարությամբ ենք հայտնաբերում ու գրի առնում:



Այսօր Շուշան տատը ականատեսի աչքերով մեզ պատմում է, թե 1915 թ-ին թուրքերի կողմից ինչպես են սպանվել բազմաթիվ հայեր, այդ թվում և հարազատները:



Դիանա Մանուկյան