Հայ-առաքելական եկեղեցին նախապատրաստվում է նահատակների սրբադասմանը. Մայր տաճարում անցկացվում է Հսկման արարողություն

Հայ-առաքելական եկեղեցին նախապատրաստվում է նահատակների սրբադասմանը. Մայր տաճարում անցկացվում է Հսկման արարողություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման արարողությունը։

Արարողությանը մասնակցում են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։



Նշենք, որ Հսկման արարողությունը նախապատրաստությունն է սրբադասման բուն արարողության: Հսկման արարողության ընթացքում նաև սրբագործվելու են այն մասունքարանները, որոնց մեջ հետագայում տեղադրվելու են սրբոց նահատակաց մասունքներ և արդեն ապրիլի 23-ին ներկայացվելու են ժողովրդի երկրպագությանը:



Հաջորդ արարողությունը ապրիլի 23-ի առավոտյան սուրբ պատարագն է, իսկ երեկոյան կատարվելու է սրբադասման բուն արարողությունը։