Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Ապրիլի 23-ին, ժամը 06.04-ին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի նախկին «Սովխոզտեխնիկա» կոչվող տարածքում` չգործող արտադրամասում, այրվում է փայտ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:



ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել` 08.03-ին: Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 46 հասցեում` «Ագրոսպասարկում արտադրական միավորում» ԲԲԸ-ի (տնօրեն Ս.Ս.) տարածքում այրվել է չգործող փայտյամշակման արտադրամասի (800 քմ) 600 քմ հատվածը և փլուզվել տանիքը (մոտ 600 քմ). տուժածներ չկան: