Ժիրինովսկին հիմա էլ հակահայկական շիզոֆրենիկ բռնկումներ է ունեցել

Ժիրինովսկին հիմա էլ հակահայկական շիզոֆրենիկ բռնկումներ է ունեցել

Պետդումայի այսօրվա նիստի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատություն է հնչեցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ մի շարք պատագամավորների առաջարկած հայտարարությունը:



«Ինչի՞ն է նվիրված այդ հայտարարությունը: Որևէ մեկը խոսում է ցավակցության մասին: Սակայն ցավակցություն կարելի է հայտնել միայն ֆիզիկական մարդու մահվան դեպքում: Հոգեհանգստի կգնաք և կհայտնեք ձեր ցավակցությունը: Իսկ այստեղ խոսքը հարյուրամյա վաղեմության իրադարձությունների մասին է, և դուք չեք կարող տվյալ դեպքում խոսել ցավակցության մասին:



Հնարավոր է, կարելի է խոսել հանդուրժողականության կամ վշտակցության մասին: Մենք արդեն արտահայտել ենք մեր զգացմունքները` հարյուրամյա վաղեմության իրադարձությունների վերաբերյալ: Հիմքեր չեմ տեսնում գրելու եղբայրական Հայաստանի մասին, քանի որ եղբայր ժողովուրդներ և եղբայր պետություններ չեն լինում: Ուկրաինայի օրինակով մենք դա տեսնում ենք: Ռուսներն Ուկրաինայում և ռուսները Ռուսաստանում ոչ միայն եղբայրներ չդարձան, այլ հակառակը թշնամիների վերածվեցին:



1991-ին ամենից շատ ռուսների վտարեցին հենց Հայաստանից: Ամենուր կան ռուսներ, իսկ այնտեղ Հայաստանում` ոչ: Ուստի պետք չէ այստեղ գրել եղբայր Հայաստանի մասին: Այո, լավ երկիր է, բայց հայտարարության տեքստում առավել կոշտ միտք պետք է դնել:



Ես վստահ չեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենայինք, եթե չլինեին հարևանների կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները: Տեղափոխեք այն Ֆինլանդիայի կողմ, և այնտեղ կլինեն կոշտ հակառուսական տրամադրություններ: Ուստի, այստեղ հարցն աշխարհագրության մեջ է, ոչ թե այն բանում, թե ով ում եղբայրն է:



Բառապաշարը պետք է պահել այնպես, որպեսզի հիասթափություն չլինի: Մենք, իհարկե, կաջակցենք այդ հայտարարությանը, սակայն յուրաքանչյուր ոք իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի»,- հայտարարել է Ժիրինովսկին: