New Horizons կայանը ստացել է Պլուտոնի բոլոր արբանյակների լուսանկարները

New Horizons կայանը ստացել է Պլուտոնի բոլոր արբանյակների լուսանկարները

New Horizons կայանը ստացել է թզուկ-մոլորակ Պլուտոնի բոլոր արբանյակների լուսանկարները, տեղեկացրել է ՆԱՍԱ-ն: 



Ներկա պահին հայտնի է Պլուտոնի 5 արբանյակ: Նրանցից ամենամեծը՝ Խարոնը հայտնագործվել է դեռևս 1978 թվականին, ամերիկացի աստղագետ Ջեյմս Քրիստիի կողմից՝ մերձերկրյա Hubble աստղադիտակի օգնությամբ:



Խարոնի լուսանկարը New Horizons-ը առաջին անգամ ստացել է 2013 թվականին, իսկ Պլուտոնի մյուս երկու «լուսինների»՝ Հիդրայի և Նիկտայի լուսանկարները, համապատասխանաբար՝ 2014-ի հունիսին և 2015-ի հունվարին:



Քերբերա և Ստիքս արբանյակների գոյության մասին հայտնի է դարձել 2011 և 2012 թվականներին, իսկ նրանց առաջին լուսանկարները 88 միլիոն կմ հեռավորությունից ստացվել են LORRI (Long Range Reconnaissance Imager) սարքավորման միջոցով՝ 2015 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: