60 մլն Վրաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի բարեփոխումների համար

60 մլն Վրաստանին՝ մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի բարեփոխումների համար

Թբիլիսիում մայիսի 14-ին Վրաստանին օգնության հատկացման մասին ֆինանսական երկու համաձայնագիր են ստորագրել այդ երկրի Եվրոպական եւ եվրատլանտյան հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն ու Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերի տնօրինության ղեկավար Ժերար Շուման Հիցլերը: Այս մասին հաղորդել է վրացի պետնախարարի աշխատակազմը:



ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ստորագրված փաստաթղթերից առաջինը նախատեսում է Եվրամիության կողմից Վրաստանին 10 մլն եվրոյի տրամադրում՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ մարմինների հսկողության ուժեղացման, խոսքի ազատության եւ տեղեկատվության հասանելիության ծրագրերի իրականացման համար:



Ֆինանսական երկրորդ համաձայնագրով, ԵՄ-ն Վրաստանին 50 մլն եվրո կհատկացնի՝ երկրում արդարադատության համակարգի բարեփոխումների համար: