Աղասի Ենոքյան․ «Այսօր ընդդիմադիր ուժ չկա»

Աղասի Ենոքյան․ «Այսօր ընդդիմադիր ուժ չկա»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատմամբ, նոր կուսակցությունները, որոնց ստեղծման մասին վերջերս հայտարարություններ են արվում Հայաստանում և Արցախում, միտում ունեն լրացնելու ընդդիմադիր դաշտը, որը թափուր է։
«Կարծում եմ, այս նոր կուսակցությունները հույս ունեն անցնելու ԱԺ ընտրական շեմը հենց այդ նկատառումներով: Բացի այդ կա գաղափարների պակաս, գաղափարական կուսակցությունների պակաս», - ասաց նա պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչ հաջողություն կունենան Տիգրան Ուրիխանյանը, Էդնմոն Մարուքյանը և այլոք, հայտարարելով նոր կուսակցություների և ալյանսների ստեղծման մասին։
-Այն, ինչ որ ներկայացնում էր Բարգավաճին կից եռյակը, ոչ մի էական տարբերություն չուներ Հանրապետականից: Եթե մի նոր խոսք ասվի, հնարավոր է, որ գրավի ընտրողների ուշադրությունը, թե չէ մինչեւ հիմա ընդդիմադիրը ասում էր, որ ինքը ավելի լավ կանի, բայց ըստ էության չէր ասում, թե ինչ նոր ու ուրիշ բան կանի։ Կարծում եմ, ժամանակն էլ է ճիշտ ընտրված, լավ աշխատանքի դեպքում այս կուսակցությունները կարող են մինչեւ ընտրությունները պատշաճ կերպով ծանոթ դառնալ հանրությանը։
- Օրինակ, ի՞նչ պետք է անեն, որ լավ աշխատեն։ Դուք ասում եք, որ գաղափարի պակաս կա, և տաքսիստի մի քանի օրում հայտնի դառնալը դրա ապացույցն էր։
- Լավ աշխատել ասելով նկատի ունեմ գրագետ PR արշավը։
- Այսօրվա քաղաքական իրավիճակում ո՞ր ուժերին եք ընդդիմադիր համարում։
-Այսօր ընդդիմադիր ուժ չկա։